ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը ստորագրել է 2021-ի բյուջեն՝ խուսափելով պարապուրդից

Թրամփը ստորագրել է 2021-ի բյուջեն՝ խուսափելով պարապուրդից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որը ներառում է մոտ 900 միլիարդ դոլար արժողությամբ հակահամաճարակային խթանման փաթեթը, ներկայացում է Euronews-ը: 

Այս օրենքի հաստատումով մի շարք դաշնային հաստատություններ խուսափում են գործունեության մասնակի դադարեցումից` ֆինանսավորման բացակայության պատճառով:

Ավելի վաղ Թրամփը հրաժարվել էր ստորագրել փաստաթուղթը՝ պնդելով, որ կառավարության ծախսերի կրճատման միջոցով 75 հազար դոլարից պակաս տարեկան եկամուտ ունեցող քաղաքացիներին տրվող ուղղակի միանվագ վճարները 600 դոլարից հասցվեն 2 հազարի: Ներկայացուցիչների պալատի հաստատած բյուջեի նախագիծը ենթադրում է նաև մի քանի հարյուր միլիոն դոլարի հատկացում ԱՄՆ-ից դուրս քաղաքական -գաղափարական ծրագրերի համար:

Թրամփն ասել է, որ ստորագրության դիմաց Կոնգրեսը խոստացել է վերանայել այն օրենքը, որն ինտերնետ ընկերություններին պաշտպանում է դատական ​​հայցերից՝ օգտագործողների տեքստերի տեղադրման, հեռացման կամ դրանց հետ այլ կերպ վարելու համար: Բացի այդ, ըստ Թրամփի, Կոնգրեսը համաձայնել է ուշադրություն դարձնել 2020-ի նախագահական ընտրություններում լուրջ խախտումների մասին մեղադրանքներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում