ԱԱրման Գալոյան

Ոստիկանություն է բերվել ակցիայի 28 մասնակից

Ոստիկանություն է բերվել ակցիայի 28 մասնակից

Ընդդիմադիր կուսակցությունների այսօրվա բողոքի ակցիայի 28 մասնակից բերվել է ոստիկանություն՝ 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ակցիայի մասնակիցները ոստիկանություն են բերվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: 182-րդ հոդվածը ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում