ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը որոշել է կրճատել միջուկային զենքի ծախսերը

Բայդենը որոշել է կրճատել միջուկային զենքի ծախսերը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է վերանայել միջուկային զենքի արդիականացման ծրագիրը՝ կրճատելով ֆինանսավորումը և նվազեցնելով դրա դերը Պենտագոնի ռազմավարության մեջ՝ հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով նախկին պաշտոնյաներին: 

Կոնգրեսի բյուջեի գրասենյակը 2017-ին գնահատել էր, որ Պենտագոնի պլանները` օդային, ծովային ու ցամաքային զենքի միջուկային տրիադը թարմացնելու և պահպանելու համար, կպահանջվի 1,2 տրիլիոն դոլար, մի շարք օրենսդիրներ էլ  ասում են, որ վերջնական գինը կարող է գերազանցել 1,5 տրլն դոլարը:

Պարբերականի զրուցակիցները նշել են, որ միջուկային զենքի դերի նվազեցման արդյունքում կամրապնդվի սովորական զենքի ներուժը: «Մենք չենք կարող ծախսել այն գումարը, որն այժմ տրամադրված է»,- ասել է նախկին պաշտոնյան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում