Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:
Առուշանյանը լրագրողների հետ զրույցում օբյեկտիվ է որակել դատարանի որոշումը: Նա հայտնել է, որ պետք է շտապ մեկնի Գորիս:
Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը մերժվել է հիմքերի բացակայության պատճառով:










