Մեկնարկել է «Տեֆի-համագործակցություն» միջազգային 6-րդ հեռուստատեսային փառատոնը

Մեկնարկել է «Տեֆի-համագործակցություն» միջազգային 6-րդ հեռուստատեսային փառատոնը

Փառատոնն այս տարի կրում է «Լրագրությունը մեր մասնագիտությունն է» խորագիրը և տևելու է մինչև սեպտեմբերի 18-ը: «Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի» կազմակերպած և ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջկառավարական հիմնադրամի ու Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ անցկացվող ամենամյա այս փառատոնի նպատակն, ըստ կազմակերպիչների, ԱՊՀ տարածքում միասնական լրատվական հարթակի ստեղծումն ու տարբեր երկրների հեռուստաընկերությունների համապատասխան մասնագետների միջև համագործակցության ամրապնդումն է: Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 28 աշխատանք, ավելի շատ, քան նախորդ տարիներին,- փոխանցում են փառատոնի նախաձեռնողներն ու վստահեցնում՝ տարեց տարի փառատոնի շուրջ հետաքրքրությունն ավելի է մեծանում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում