ԱԱրման Գալոյան

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ հայտարարության հետ կապված հարցեր

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ հայտարարության հետ կապված հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են մի շարք հարցեր՝ կապված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության հետ:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման հայտարարության, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդիական թեմաների հետ»,- տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում