ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում ընդդիմադիր ուժերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են

Թուրքիայում ընդդիմադիր ուժերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են

Թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող, Բեռլինում ապաստանած թուրք լրագրող Ջան Դյունդարը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման՝ գրում է Ermenihaber-ը: 

Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ Cumhurriyet-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Դատախազությունը Դյունդարի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրել՝ «քաղաքական և զինվորական լրտեսության» և «զինված ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու»:

22 տարի և երեք ամսվա ազատազրկման է դատապարտվել ևս մեկ ընդդիմադիր՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունից նախկին պատգամավոր Լեյլա Գյուվենը: Հունիսի սկզբին նա զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատապարտվեց ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության օգտին քարոզչություն տարածելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում