ԿԿարմեն Ղուկասյան

«Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասը ավագանու նիստին չի մասնակցել կորոնավիրուսով հիվանդանալու պատճառով

«Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասը ավագանու նիստին չի մասնակցել կորոնավիրուսով հիվանդանալու պատճառով

Երևանի ավագանու այսօրվա նիստին «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամ բացակայում էր կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով: Այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:

«Քանի որ խմբակցության ղեկավարը և քարտուղարը բացակայում են, խմբակցության կողմից տրված իրավունքով ուզում եմ մեկնաբանել խմբակցության անդամների քիչ լինելը, չնայած քվորում ունենք: Խմբակցությունում, ցավոք, կան COVI-19-ով մեծ թվով հիվանդներ և կոնտակտավորներ: 

Ունենք նաև ավագանու անդամներ, ովքեր մանդատը դեռ չեն վերցրել և ներկա պահին ուղղակի հնարավորություն չունեն մասնակցելու նիստին: Նաև ունենք բժիշկներ, ովքեր անհետաձգելի վիրահատություններ ունեին, նաև դասախոսական կազմից կան բացականեր, որոնք ներկա պահին քննություններ են ընդունում»,- հայտնեց Զաքարյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում