ՀՀայկարամ Նահապետյան

Խոր ցավով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին. Նիկոլ Փաշինյան

Խոր ցավով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին:

Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Անդրեասյանն «Արարատում» և ԽՍՀՄ հավաքականում աչքի է ընկել վարպետությամբ և իր խաղով հիացմունք պատճառել երկրպագուներին: Բարձր գնահատականի է արժանի նաև նրա երկարամյա մարզչական աշխատանքը, ինչի արդյունքում ֆուտբոլային հարուստ գիտելիքներով են օժտվել բազմաթիվ մարզիկներ:

Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր երկրպագուներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում»,- ասված է վարչապետի ցավակցական խոսքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում