ՀՀովհաննես Վարդանյան

«Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ 100-ից ավելի հադրութցիների տրամադրվել է ժամանակավոր կացարան

«Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ 100-ից ավելի հադրութցիների տրամադրվել է ժամանակավոր կացարան

Պատերազմի հետևանքով բազմաթիվ արցախցիներ մնացին անտուն՝ թշնամուն թողնելով իրենց ողջ գույքն ու տարիների ստեղծածը:

Տեղահանված արցախցիներից շատերը շարունակում են մնալ Հայաստանում՝ ապաստանելով տարբեր ժամանակավոր կացարաններում, հյուրատներում և հյուրանոցներում։

Հիմնադրամը հանձն է առել հադրութցի ընտանիքների կեցության և սննդի կարիքների լուծումը. 100-ից ավել արցախցիներ ժամանակավորապես բնակություն են հաստատել տարբեր հյուրանոցներում՝ հույս ունենալով, որ շուտով բոլոր դժվարություններն անցյալում կմնան:

Ի դեպ, օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել էր Արցախ և հանդիպել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները:

«Հիմնադրամը կփորձի ֆինանսավորել պատերազմի հետևանքով տուժած տների ու բնակարանների վերանորոգումը: Այս ծրագրի իրականացման համար Հիմնադրամը շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի»,- ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Համահայկական Հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ նպաստելով Հայաստանի և Արցախի փոխկապակցված զարգացմանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում