ԱՀ զգալի մասը զավթվել է Ադրբեջանի կողմից. Մարսելի քաղաքային խորհրդի կոչը՝ ԼՂ տիրող իրավիճակի վերաբերյալ

«2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, առանձնահատուկ ուժգնության հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որը հայտնի է Լեռնային Ղարաբաղ անվամբ:
Այսպիսով՝ Արցախի Հանրապետության բնակիչների անվտանգությունն ապահովված չէ: Այս իրավիճակից ելնելով՝ Սարսել քաղաքը միաձայն.
- Հաստատում է հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը, որը կերաշխավորի խաղաղ բնակչության կայուն անվտանգությունը:
- Հաստատում է Արցախի Հանրապետությունը լքած խաղաղ բնակչության՝ իրենց բնակավայրեր անվտանգ հետ վերադառնալու բացարձակ անհրաժեշտությունը:
- Կոչ է անում միջազգային հարթակում Եվրոպական միության և ՄԱԿ-ի ներգրավվածությամբ, Մինսկի խմբի օրինակով, միջոցներ իրականացնել, որպեսզի ընհանուր համաձայնեցված լուծում գտնվի, որը թույլ կտա հայերի կայուն և անվտանգ հաստատումը Արցախի Հանրապետության ողջ տարածքում:
- Ճանաչում է Արցախի Հանրապետության հայերի ինքնորոշման իրավունքը` որպես նրանց անվտանգության երաշխիքի միակ հնարավորություն:
- Կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել վերջինիս իշխանությունների հետ՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով:
- 5000 եվրոյի չափով օժանդակություն է տրամադրում Ֆրանսիայի համահայկական հիմնադրամին` հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար»:









