ԱԱրման Գալոյան

Ադամ Շիֆը կոչ է անում կատարել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկող օրենքի պահանջը

Ադամ Շիֆը կոչ է անում կատարել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկող օրենքի պահանջը

Հայկական հարցերով կոնգրեսական խմբի համանախագահ, ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ «Հետախուզության թույլտվության մասին» ԱՄՆ օրենքը (IAA) պարունակում է ձևակերպում, որը երկրի Ազգային հետախուզության տնօրենից համապատասխան գնահատական է պահանջում՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև առկա լարվածության հետ, «ինչն առնչվում է նաև Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ վերջերս իրականացված ագրեսիային»: Այդ օրենքը, ըստ կոնգրեսականի, ներառված է FY2021 Համապարփակ (Omnibus) ֆինանսավորման օրենսդրական փաթեթում:

«Ադրբեջանական հարձակման հենց սկզբից Հայաստանի և Արցախի ժողովուրդը հերոսաբար պաշտպանում էին իրենց հայրենիքը Ադրբեջանից և Թուրքիայի կողմից հովանավորվող օտարերկրյա վարձկաններից: Հարձակման ենթարկված ժողովուրդը կրեց անօդաչու սարքերի ավերիչ հարվածներն ու ենթարկվեց ադրբեջանական զինուժի գազանություններին:

Այդ աղետը հնարավոր կլիներ կանխել, եթե Միացյալ Նահանգները առաջնորդություն ցուցաբերեր և դադարեցներ այն քաղաքականությունը, որը հարևան երկրին մահացու հարվածներ հասցնող  Ադրբեջանին ու Թուրքիային թույլ են տվել հավատալ, թե կարող են գործել անպատիժ կերպով»,- ասել է Շիֆը:

Ըստ կոնգրեսականի՝ վերը նշված օրենքում (IAA) առկա ձևակերպումները թույլ են տալիս Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Հայաստանի և Արցախի դեմ գործած  հարձակումների համար: «Եվ ես հույս ունեմ, որ դա կհանգեցնի մեր քաղաքականության վերագնահատմանը, այդ թվում՝ Ազատության աջակցման մասին օրենքի 907-րդ հոդվածի պահանջների կատարմանը, ըստ որի՝ պետք է դադարեցվի Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը»,- ասել է Շիֆը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում