ԱԱրման Գալոյան

Բաբաջանյանը դիմել է գլխավոր դատախազին՝ ուսումնասիրելու ընդդիմության հավաքին պարտադրաբար մասնակցելու դեպքերը

Բաբաջանյանը դիմել է գլխավոր դատախազին՝ ուսումնասիրելու ընդդիմության հավաքին պարտադրաբար մասնակցելու դեպքերը

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` ուսումնասիրելու խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքին պարտադրաբար մասնակցելու մասին ահազանգերը:

«Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ընդդիմության անունից հանդես եկող քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին մասնակցելու համար պարտադրաբար մի շարք պետական և մասնավոր ընկերությունների ղեկավարներ ցուցակագրում են աշխատակիցներին, պարտադրում են դուրս գալ փողոց, մասնակցել նշված հանրահավաքին` չենթարկվելու դեպքում սպառնում ազատել աշխատանքից: Խնդրում եմ ուսումնասիրել նմանօրինակ ահազանգերը և միջոցներ ձեռնարկել այդպիսի դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»,- ասված է պատգամավորի դիմումի մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում