ԱԱրման Գալոյան

Ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ցույցեր են անում

Ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ցույցեր են անում

Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ այսօր կազմակերպելու են գործադուլներ ու բողոքի ցույցեր:

Փաստաբանները երթ են արել դեպի Ազգային ժողով, այնուհետև՝ հավաքվելու են ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Ազգային ժողովին ներկայացնելու են երկու փաստաթուղթ, որոնցից մեկը հորդոր է նախկինում փաստաբան պատգամավորներին՝ դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր։ Մյուս պահանջն ուղղված է ԱԺ նախագահին, որով պահանջում են վերացնել ռազմական դրությունը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Իսկ գլխավոր դատախազությանը հաղորդում են ներկայացնելու հանցագործության մասին: Զոհրաբյանը կարծում է, որ վարչապետի արարքում առերևույթ առկա են դավաճանության հանցակազմի տարրեր։

Բողոքի ցույց է նաև Երևանի Հանրապետության հրապարակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում