ՆՆարեկ Սահակյան

Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով․ Փաշինյանը՝ Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի մասին

Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով․ Փաշինյանը՝ Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններին:

«Սրանք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են։
 

Հավելվածներն օրենքի անբաժանելի մասն են։ Այս օրենքն ընդունվել է 2010 թվականին։

Դրանով սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արևելք ընկած սահմամագծերը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանն է։ Օրենքի ընդունման պահին այդ տարածքները եղել են ԼՂՀ հսկողության տակ։
 

Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով։ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Այսօր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն մեզ մեղադրում են իրենց ընդունած օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ»,- գրել է Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում