ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ փոխարտգործնախարարը՝ Արցախում գտնվող զինյալների մասին

ՌԴ փոխարտգործնախարարը՝ Արցախում գտնվող  զինյալների մասին

ՌԻԱ Նովոստիին հետ հարցազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը պատասխանել է Արցախում կռված զինյալների վերաբերյալ հարցին՝ արդյոք Ռուսաստանը տեղեկություն ունի՞ այդ զինյալների մասին: Արդյոք նրանք դո՞ւրս են բերվել տարածաշրջանից: Ո՞ւմ կողմից և որտե՞ղ: 

«Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում զինյալների մասնակցությունը արձանագրված փաստ է, որը հաստատեցինք ոչ միայն մենք: Վարձկանների թիվը հասնում է երկու հազարի:

Մենք հենց սկզբից հայտնել ենք մեր մտահոգությունը տարածաշրջանում ջիհադիզմի գաղափարախոսություն դավանող արմատական ​​վարձկանների գոյության առիթով: Նրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել. նրանք չպետք է այնտեղ լինեն»,- ասել է փոխարտգործնախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում