ԱԱնուշ Մուրադյան

Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել

Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ:

Մի խումբ սյունեցիներ վաղ առավոտից մեքենաներով փակել էին Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքը: Հաղորդվում էր, որ բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: 

Ոստիկանության լրատվության վարչությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել հարուցված քրեական գործով, իսկ թե ինչ գործ է՝ չեն մանրամասնել: 

Նշենք, որ Առուշանյանը իր համաքաղաքացիներին կոչ էր արել առավոտյան միանալ իրենց ավտոերթին, շարժվել դեպի Սյունիքի դարպասներ և արգելել վարչապետի մուտքը մարզ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում