ՇՇողիկ Գալստյան

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանը հանդիպել է Պետանժի քաղաքապետի հետ

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանը հանդիպել է Պետանժի քաղաքապետի հետ

Նոյեմբերի 18-ին շարունակվել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի այցը Լյուքսեմբուրգ։ Դեսպանը հանդիպում է ունեցել Պետանժի քաղաքապետ Պիեր Մելինայի և քաղաքային խորհրդի անդամների հետ՝ փոխանցելով Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղերձը։ Զրույցի ընթացքում արծարծվել են Պետանժի և Դիլիջանի միջև կրթության, զբոսաշրջության, մշակույթի, առևտրի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։
 

Դեսպան Տիգրան Բալայանը նաև մի շարք հանդիպումներ և առցանց զրույցներ է ունեցել Լյուքսեմբուրգի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ։ Շնորհակալություն հայտնելով հոկտեմբերի 15-ին պատգամավորների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող միաձայն ընդունված բանաձևի համար՝ դեսպան Բալայանը ներկայացրել է պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունները, ադրբեջանա-թուրքական սադրանքները։

Հայաստանի դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում ուժի կիրառման, պատերազմ սանձազերծելու, երկու կողմերի ռազմական և քաղաքացիական զոհերի և ավերածությունների համար և պետք է պատասխանատվության կանչվի։ Այս առումով նա կարևորել է հստակ և հասցեական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այդ գործընթացում ԵՄ-ի և անդամ երկրների առաջնորդող դերակատարությունը։
 

Քաղաքական ուժերի հետ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական կապերի ամրապնդման ուղիներին։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում