ՇՇողիկ Գալստյան

Արցախում ականազերծման ժամանակ զոհվել է ռուս սպա. ՌԴ ՊՆ

Արցախում ականազերծման ժամանակ զոհվել է ռուս սպա. ՌԴ ՊՆ

Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի ականազերծող խմբի սպան զոհվել է Շուշիի մերձակայքում: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստի  գործակալության, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:


«Ճանապարհի մի հատվածի ականազերծման ժամանակ պայթուցիկ սարք է պայթել», - նշված է հաղորդագրության մեջ: Արդյունքում՝ զինվորը ծանր վիրավորվել է: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա ստացած վնասվածքներից մահացել է: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ մահացած զինծառայողի ընտանիքին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում