Փակվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը

Փակվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը

Սեպտեմբերի 14-ի առավոտյան ժամը 8-ից փակ փակվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը: Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը սահմանել է տրանսպորտային երթևեկության հետևյալ՝ այլընտրանքային երթուղիները.

1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝

  • Երևան - Սևան - Իջևան (Մ-4), Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն - Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով:
  • Երևան - Սպիտակ - Վանաձոր (Մ3) - Դիլիջան-Իջևան (Մ-4) - Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.

  • Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի - Վրաստանի սահման 
  • Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով։

3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան - Գյումրի - Աշոցք - Բավրա - Վրաստանի սահման ճանապարհահատվածից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում