ՄՄարիամ Մխիթարյան

Պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա

Պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա

Ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սաhմանած ԱՄՆ պատժամիջոցներն ընդգրկում են միայն պաշտպանական ոլորտը: 

Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրողականության վրա, քանի որ պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունն այլևս չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից: Սա նշանակում է, որ վտանգվում է թուրքական ռազմարդյունաբերության այն նախագծերի ապագան, որոնց համար մի շարք պահեստամասեր ներմուծվում էին ԱՄՆ-ից: Այս համատեքստում կարող է վտանգվել թուրքական Atak կոչվող բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների արտադրությունը, որոնց շարժիչները գնվում են ԱՄՆ-ից:

Թուրքական աղբյուրներ գրել են, որ հարցականի տակ է նաև Թուրքիայի բանակի սպառազինության մեջ գտնվող F-16 կործանիչների հրթիռների գնման հարցը: Այս համատեքստում, սակայն, լուրեր տարածվեցին, որ Անկարան հասցրել է նախօրոք կործանիչների համար բավականաչափ զինամթերք գնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում