ԱԱրևիկ Աբելյան

ԱՊՀ խորհուրդը տեղեկացված է գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ. Մանե Գևորգյան

ԱՊՀ խորհուրդը տեղեկացված է գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ. Մանե Գևորգյան

«ԱՊՀ պետություններն ու խորհուրդը տեղեկացված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ։ Միաժամանակ, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ԱՊՀ պետությունների ղեկավարների և խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթերը»,- 1lurer.am-ին ասել է Գևորգյանը:

Հիշեցնենք՝ առցանց ձևաչափով ընթանում է Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ադրբեջանի և Մոլդովայի նախագահները, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը, ինչպես նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում