ՄՄարիամ Մխիթարյան

Խաղաղապահներն Արցախում նախօրեին վնասազերծել են ավելի քան 1300 պայթուցիկ

Խաղաղապահներն Արցախում նախօրեին վնասազերծել են ավելի քան 1300 պայթուցիկ

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքներն Արցախում՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում:

Ականազերծման աշխատանքներում ներգրավված զինծառայողները հագեցած են սակրավորի ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքով և զինված են պայթուցիկ առարկաների որոնման ժամանակակից միջոցներով՝ IMP-S2 ականի դետեկտորներով և INVU-3M որոնիչներով: Ինժեներական հետախուզման ընթացքում օգտագործվում են ականներ հայտնաբերող շներ:

Օրվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում իրականացվել է տարածքի ինժեներական հետախուզում և ականազերծում: Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով հանվել է 1,334 պայթուցիկ:

Ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ընթացքում նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է շուրջ 195 հա տարածք, շուրջ 87 կմ ճանապարհ, 423 բնակելի շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 7,3,500 պայթուցիկ օբյեկտ:

Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ վայրում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ կիրառելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում