Կիևում ամփոփեցին վերջին հեղափոխության միամյակը

Կիևում ամփոփեցին վերջին հեղափոխության միամյակը

Անցած տարի նոյեմբերի 21-ին Մայդանն անհանգիստ տրամադրությունների մեջ էր: Ամիսներ տևած ցույցերից հետո նախագահ Յանուկովիչը հրաժարական տվեց, որին հաջորդեց ներքաղաքական անկայունության մի ամբողջ շրջան: Կողմնորոշվելով դեպի Արևմուտք՝ Կիևը ստորագրեց եվրաասոցացման բաղձալի համաձայնագրի տնտեսական մասը, գրանցեց տարածքային կորուստներ, երկրի տնտեսությունն էլ մեծ մասամբ փլուզվեց:

Երկրի նախագահի հրամանագրով նոյեմբերի 21-ն այսուհետ նշվելու է որպես պետական տոն: Օրվա առթիվ Կիևում տեղի են ունեցել երթեր ու հանդիսություններ: Իսկ մինչև այդ նախագահ Պորոշենկոն, ապա նաև վարչապետ Յացենյուկը ծաղկեպսակներ էին խոնարհել մայդանում տեղի ունեցած բախումների՝ ավելի քան հարյուր զոհերի հիշատակին:

Մանրամասները՝ տեսանյութում  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում