ՇՇողիկ Գալստյան

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ:

57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում 0:10 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Զավուր Ուգուևին:

Հիշեցնենք, որ Հարությունյանը 1/8 եզրափակչում 7:0 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչին, քառորդ եզրափակչում՝ 5:4 հաշվով ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյին, իսկ կիսաեզրափակչում՝ 7-4 հաշվով սերբ Ստևան Անդրիա Միչիչին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում