ՆՆարե Թադևոսյան

Ալեն Սիմոնյանի կարծիքով արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ

Ալեն Սիմոնյանի կարծիքով արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր կլինի: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Երբ պատրաստ լինենք, կգնանք ընտրությունների: Ես կարծում եմ, որ պետք է անցկացնել այդ ընտրությունները»,- ասել է Սիմոնյանն ու շեշտել, որ ՀՀ քաղաքացիներին պետք է հնարավորություն տան որոշում կայացնելու:

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կլինեն այդ ընտրությունները՝ Սիմոնյանը պատասխանել է, որ ինքն ուզում է լինեն րոպե առաջ: «Դա պետք է բոլորիս՝ այն տրամաբանության մեջ, որ պետք է շունչ քաշենք այն հարվածից հետո, որ ստացել ենք, ու հասկանանք, թե մեր ապագան ինչպես ենք կառուցում՝ մեր սխալները գնահատելով: Հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի: Կարծում եմ՝ այլ կարծիք չի կարող լինել»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Նա շեշտել է, որ իշխանությունը ձևավորելու է միայն ժողովուրդը, ժողովուրդն է որոշում կայացնելու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում