ԳԳայանե Թամամյան

Նռնակի օղակը հանեցին և պայթելիս տվեցին այս իշխանությանը. Արամ Խաչատրյան

Նռնակի օղակը հանեցին և պայթելիս տվեցին այս իշխանությանը. Արամ Խաչատրյան

Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր անդրադարձել է հետպատերազմական իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում:

«Այս իրավիճակը նման է այն բանին, որ F-1 պաշտպանողական նռնակի օղակը հանում ես, և 4 վայկյան հետո պետք է պայթի, 4-րդ վայրկյանին բերեցին տվեցին այս իշխանությանը, երբ նախորդ իշխանությունները կարող էին այդ օղակը հետ դնել»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է մարզպետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

Մարզպետը հիշեցրել է՝ վարչապետն իր երեկվա հարցազրույցում ասել է, որ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, բայց ոչ մեղքը:

«Եթե ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, որ նախորդ իշխանության ժամանակ Արցախը բանակցություններից դուրս է մղվել: 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները լավ հիշում եք: Հիշում եք նաև 2011 թվականի Կազանյան սկզբունքները, Սերժ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ է այդ 7 շրջանները վերադարձնել, պարզապես վերջին պահին Ալիևը չհամաձայնվեց»,- ասել է Խաչատրյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում