ՄՄերի Եգորյան

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքում է Արցախում ռուս խաղաղապահների շրջափակման մասին տեղեկությունները

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքում է Արցախում ռուս խաղաղապահների շրջափակման մասին տեղեկությունները

Արցախում ռուս խաղաղապահների շրջափակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Հադրութի շրջանում ադրբեջանցի զինվորականները շրջափակել են ռուս խաղաղապահներին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շտաբը մշտական փոխգործակցության մեջ է Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ, այդ թվում` հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով:

Նախարարությունից հիշեցրել են, որ խաղաղապահներն Արցախում գործում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրած համաձայնագրին համապատասխան: «Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», - հավելել են նախարարությունում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում