ՄՄարիամ Մխիթարյան

Շվեդիան «Ռուսաստանի պատճառով» կտրուկ կավելացնի պաշտպանական բյուջեն

Շվեդիան «Ռուսաստանի պատճառով» կտրուկ կավելացնի պաշտպանական բյուջեն

Շվեդիայի խորհրդարանը պաշտպանել է երկրի պաշտպանության բյուջեն առաջիկա հինգ տարիներին 40%-ով ավելացնելու որոշումը: Սա անցած 70 տարվա ընթացքում թագավորության ռազմական ծախսերի ամենամեծ աճն է: Այն պայմանավորված է տարածաշրջանում աճող լարվածությամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի գործողություններով և հաջորդ տասնամյա ժամանակահատվածում նրա ռազմական ներուժի սպասվող աճով, գրում է euronews-ը: 

«Մենք տեսանք անվտանգության նոր միջավայր, այն, որ նրանք պատրաստ են ռազմական ուժն օգտագործել քաղաքական նպատակներին հասնելու համար», հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պիտեր Հուլտկվիստը:

Ակնկալվում է, որ Շվեդիայի պաշտպանության բյուջեն 2025-ին կհասնի գրեթե 9 միլիարդ եվրոյի: Միջոցների մի մասն ուղղվելու է զենքի արդիականացմանը և կիբեռանվտանգության ոլորտում երկրի պաշտպանական ու հարձակողական հնարավորությունների բարձրացմանը:

Նախատեսվում է մինչև 2030 թվականը Շվեդիայի զինված ուժերի թիվը 55 հազարից հասցնել 90 հազարի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում