ՄՄարիամ Մխիթարյան

Սպիտակ տունը չի մեկնաբանել Պուտինի շնորհավորանքները Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Սպիտակ տունը չի մեկնաբանել Պուտինի շնորհավորանքները Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքները դեմոկրատ Ջոզեֆ Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ` հաղորդում է ТАСС-ը:

«Այս մասին մեկնաբանություն չկա: Ես հնարավորություն կընձեռնեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեկնաբանել դա»,- ասել է նա մամուլի ասուլիսում:

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Բայդենին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը: Մինչդեռ Կոնգրեսում ավելի քան հարյուր հանրապետականներ հրապարակայնորեն պաշտպանել են Թրամփին:

ԱՄՆ դեռևս գործող նախագահը համարում է, որ քվեարկության համար մեղավոր են սարքավորումները, որոնց թույլ տված սխալների պատճառով էլ ինքը, իբր, ընտրություններում քիչ ձայներ է ստացել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում