ՄՄերի Եգորյան

Մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արամ Խաչատրյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էի` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, որի հաստատման ժամկետը լրանում է այսօր, սակայն ես մնում եմ իմ որոշմանը հավատարիմ։

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կառավարությանը, ԱԺ աշխատակազմին, «Իմ քայլը» խմբակցության և ընդդիմադիր իմ գործընկերներին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Ինչպես նաև ժողովրդին` իրենց վստահության քվեի համար։

Խոստանում եմ, որ մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է, որը, վստահ եմ, կլինի արդարացված։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք: Լինենք միասնական»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում