ՆՆարեկ Սահակյան

ԱՀ ոստիկանությունն իրազեկում է

ԱՀ ոստիկանությունն իրազեկում է

Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է, որ դեկտեմբերի 1-ից վերականգնվել է վարչության բնականոն աշխատանքը և իրականացվում է քաղաքացիների սպասարկում:

 
Անձնագրի վավերականության ժամկետն անցնելու կամ անձնագիրը կորցնելու դեպքում անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև հանրային ծառայության համարանիշ՝ սոցիալական քարտ, հաշվառման մասին տեղեկանք ստանալու համար քաղաքացիներն կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ:
 
Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից օգտվելու համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձինք կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ընդ որում 16տ լրացած անձն դիմում է անձամբ, իսկ մինչև 16 տարեկան անչափահաս երեխաների փոխարեն դիմում է նրանց ծնողը՝ անձը հաստատող համապատասխան փաստաթղթերով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում