ՄՄարի Կոստանյան

Վլադիմիր Պուտինը Ջո Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը Ջո Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:

Կրեմլի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՌԴ նախագահը շնորհավորական հեռագիր է հղել ԱՄՆ նորընտիր նախագահին:

Կրեմլի ղեկավարը ամերիկացի պաշտոնակցին մաղթել է հաջողություններ՝ նշելով, որ համաշխարհային անվտանգության համար պատասխանատվություն կրող Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, չնայած տարաձայնություններին, կարող են իրապես նպաստել այն շատ խնդիրների ու մարտահրավերների լուծմանը, որոնց բախվում է աշխարհը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում