Մի քանի օրից կբացվի Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ճանապարհը

Մի քանի օրից կբացվի Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ճանապարհը

Մեկ շաբաթից Վազաշեն-Պառավաքար անվտանգ ճանապարհի ավելի քան 3 կիլոմետրանոց հատվածը անցանելի կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար: Ճանապարհը հանձնելու վերջնաժամկետ էր սահմանվել հունիսի 30-ը, սակայն աշխատանքներն ավարտին չհասցրեցին վերջացնել։ Ժամկետի խախտման հիմքով նախկին շինարարական ընկերության հետ կնքված պայմանագիրը չեղյալ է հայտարարվել:

Նոր ընկերությունը խոստացել էր ճանապարհի շինարարությունն ավարտել հոկտեմբերի 30-ին: Այս անգամ էլ, սակայն, շինաշխատանքներին խոչընդոտում էր անբարենպաստ եղանակը:
 
Տրանսպորտի և կապի նախարարությունը, ի դեպ, կոշտ քաղաքականություն է որդեգրել ճանապարհաշինարարների նկատմամբ: Հատկապես կարևորվում է կապալառուի հետ երաշխիքային պայմանագրի առկայությունը։ Մրցույթը շահած կազմակերպությունը պարտավորվելու է շինարարության ավարտից հետո առնվազն երեք տարի երաշխավորել ճանապարհի որակը:

Հակառակ դեպքում տվյալ կազմակերպությունը թերությունները կշտկի սեփական միջոցներով: Նման դեպք արդեն եղել է  Բերդ-Իծաքար ճանապարհահատվածում։ Տրանսպորտի և կապի նախարարը անձամբ է ծանոթացել ճանապարհի վերականգնման աշխատանքներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում