ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենի՝ իշխանության գալուց հետո Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանը մտադիր է այցելել ԱՄՆ

Բայդենի՝ իշխանության գալուց հետո Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանը մտադիր է այցելել ԱՄՆ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարեց Կլիմայի փարիզյան համաձայնագրին վերադառնալու իր մտադրության մասին, որը Ֆրանսիան գնահատեց որպես դրական քայլ՝ տեղեկացնում է ТАСС-ը: 

Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կմոտեցնի իր դիրքորոշումները եվրոպականին այլ խնդիրների հարցում նույնպես: Խոսքը հիմնականում վերաբերում է ԱՄՆ վերադարձին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանին: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս հարցը կքննարկվի իր այցի ընթացքում:

Միաժամանակ, Լը Դրիանը նշել է, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Եվրոպան փոխվեց: «Այն ավելի հասուն է դարձել, հաստատել է իր ինքնիշխանությունը: Եվրոպան այժմ ավելի հավասարակշռված հարաբերությունների կարիք ունի Միացյալ Նահանգների հետ»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում