ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում ավելի քան 20 ընդդիմադիր պատգամավոր կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Թուրքիայում ավելի քան 20 ընդդիմադիր պատգամավոր կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Ըստ  Birgün-ի՝ Թուրքիայի խորհրդարանում պատրաստվում են քննարկել 23 ընդդիմադիր պատգամավորներին, այդ թվում  Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության համանախագահին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ տեղեկացնում է Ermenihaber-ը: 

Ըստ հրապարակման՝ անհասկանալի է, թե որոնք են օրենսդիրներին ներկայացված մեղադրանքները, բայց Թուրքիայի կառավարությունը կարծում է, որ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունը համակրում է անօրինական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության զինված խմբավորմանը, որը տասնամյակներ շարունակ անջատողական պատերազմ է մղում Թուրքիայում ու գործում է նրանց շահերից:

Նշենք, որ Թուրքիայում պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար օրենսդրի դեմ հետաքննություն իրականացնող դատախազը պետք է խորհրդարան ներկայացնի նրա դեմ իրականացված դատական ​​գործընթացների ամփոփագիրը: Դրանից հետո խորհրդարանը քվեարկելու է անձեռնմխելիության վերացման հարցը, ինչը թույլ կտա շարունակել հետաքննությունը և սկսել դատական ​​գործընթացները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում