ՆՆարե Թադևոսյան

Եղել է սահմանի ճշգրտում. Ջերմուկի ղեկավարն արձագանքել է ադրբեջանական զորքի կուտակման մասին լուրերին

Եղել է սահմանի ճշգրտում. Ջերմուկի ղեկավարն արձագանքել է ադրբեջանական զորքի կուտակման մասին լուրերին

Ջերմուկում եղել է սահմանի ճշգրտում, հայկական զինված ուժերի, տեղական մարմինների մասնակցությամբ: Այս մասին նշեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը՝ «Արմենպրեսի» հետ զրույցում՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը կուտակվում են դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ զորամաս կառուցելու նպատակով:

«Սահմանների, դիրքերի ճշգրտում է եղել, գնացել, պայմանավորվել ենք, թե ով որտեղ պետք է կանգնի: Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել:  Զորամաս էլ չի լինելու, ինչպես տեղեկություն էր տարածվում: Գործընթացը տեղի է ունեցել մեր զինվորականների մասնակցությամբ, ես նույնպես ներկա եմ եղել»,- ասել է Վարդան Հովհաննիսյանը:

Համայնքի ղեկավարը նշել է, որ հայկական զինված ուժերը տեղում են, իր առջև դրված խնդիրներն իրականացնում են: Նրա խոսքով՝ ջերմուկցիներն իրավիճակին ըմբռնումով են մոտենում:

«Ուղղակի պետք չէ այս կուրորտային քաղաքի հետ կապված այդպիսի աժիոտաժ առաջացնել: Դա անողները միգուցե ինչ-որ հարցեր են լուծում, սակայն մի ամբողջ քաղաք կարող է տուժել: Իրականում Ջերմուկում անվտանգ է, և մենք հյուրերի ենք սպասում, առողջարանները նորմալ աշխատում են, ոչ մի խնդիր չունենք»,- նշել է Վարդան Հովհաննիսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում