ՄՄարիամ Մխիթարյան

Հաքերները կոտրել են ԱՄՆ ֆինանսների նախարարության սերվերները

Հաքերները կոտրել են ԱՄՆ ֆինանսների նախարարության սերվերները

Ամերիկյան միանգամից մի քանի հրատարակությունների աղբյուրներ հաղորդել են, որ ռուս հաքերներին հաջողվել է կոտրել ԱՄՆ ֆինանսների նախարարության և Հեռահաղորդակցության ու տեղեկատվության ազգային վարչության (NTIA) սերվերները և մի քանի ամիս հետևել աշխատակիցների նամակագրությանը: Այդ մասին հաղորդել է BBC-ն: 

Ըստ Washington Post-ի՝ հարձակումը կազմակերպել են APT29 կամ Cozy Bear անունով հայտնի խմբի հաքերները: Միացյալ Նահանգներում կարծում են, որ այս խմբում ընդգրկված են Ռուսաստանի ռազմական հետախուզության սպաներ, որոնք գործում են կառավարության պատվերով:

Reuters-ն իր հերթին պնդում է, որ մուտքը սերվերներ հնարավոր է եղել Microsoft Office 365 գրասենյակային փաթեթը կոտրելուց հետո, որը տեղադրված էր NTIA-ի աշխատանքային համակարգիչներում:

Հաքերների նոր հարձակման պատճառով հանգստյան օրերին ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը անհիմն է որակել ամերիկյան լրատվամիջոցների պնդումները: «Ռուսաստանը վիրտուալ միջավայրում «հարձակողական» գործողություններ չի իրականացնում»,- Facebook- ում հայտնել էին դեսպանատնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում