ՄՄարիամ Մխիթարյան

Հնդկաստան-Չինաստան սահմանային լարվածությունը պահպանվում է

Հնդկաստան-Չինաստան սահմանային լարվածությունը պահպանվում է

Հնդկաստանի պաշտպանության նախարարը լիազորել է ավելացնել զենք-զինամթերքի պաշարները սահմանային Լադախում, որոնք անհրաժեշտ կլինեն 15-օրյա մարտական գործողությունների համար: Գրում է Times of India թերթը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

«Արևելյան Լադախում Չինաստանի հետ ռազմական առճակատման պայմաններում հնդկական բանակին թույլատրվեց զենք-զինամթերքի պաշարները հասցնել 15-I մակարդակի, ինչը նախատեսում է 15 օրվա ընթացքում ինտենսիվ ռազմական գործողությունների անցկացում երկու ճակատներում՝ Չինաստանի և Պակիստանի դեմ: Զենքերը ձեռք են բերվելու օտարերկրյա և հնդիկ արտադրողներից»,- ասում են աղբյուրները:

Ըստ աղբյուրների՝ հնդկական բանակն արդեն ձեռք է բերել մեծ թվով հրթիռներ ու արկեր տանկերի ու հրետանու համար: Գնումների համար հատկացվել է 500 միլիարդ ռուպի (մոտ 67,8 միլիոն դոլար):

Հնդկաստանի և Չինաստանի սահմանային Լադախ շրջանում իրավիճակը վատթարացել է հունիսին երկու երկրների ռազմական անձնակազմի բախումներից հետո: Հնդկական կողմն ունեցավ 20 զինծառայողի կորուստ, Չինաստանը զոհերի մասին տեղեկություն չի հայտնել, բայց տարբեր աղբյուրներ գրում են մինչև 35 զոհի մասին: Բախումներից հետո Դելին և Պեկինը մեծացրին իրենց զորքերի քանակը տարածաշրջանում: Այժմ Լադախում կա 50 հազար հնդկական և մոտավորապես նույնքան էլ  չինական զորք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում