ՀՀովհաննես Վարդանյան

Մխիթարյանն ակումբային կարիերայում խփել է 150-րդ գոլը

Մխիթարյանն ակումբային կարիերայում խփել է 150-րդ գոլը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբային կարիերայում խփել է 150-րդ գոլը: Այս մասին ֆուտբոլիստը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

Մխիթարյանն այդ գոլերը խփել է 7 ակումբում. 11 գնդակ՝ «Փյունիկում», Դոնեցկի Մետալուրգում աչքի է ընկել 16 անգամ, «Շախտյորում» 44 գոլ է հեղինակել, 41 անգամ աչքի է ընկել «Բորուսիա» Դորտմունդում։

«Մանչեսթեր Յունայթեդում» հայ կիսապաշտպանը խփել է 13 գոլ, «Արսենալում»՝ 9 գոլ, «Ռոմայի» կազմում Մխիթարյանը 16 անգամ է գրավել մրցակիցների դարպասը։

Մխիթարյանից 469 խաղ է պահանջվել 150 գոլ խփելու համար ակումբային մակարդակում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում