ՆՆարեկ Սահակյան

Առաքելյանն ու Թանդիլյանը քննարկել են Արցախում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը

Առաքելյանն ու Թանդիլյանը քննարկել են Արցախում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը

Նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները՝ ևս մեկ անգամ որպես առաջնահերթություն սահմանելով համագործակցության շնորհիվ դրանց իրականացման հասցեականությունն ու արդյունավետությունն ապահովելը:

 

Ակնհայտ է, որ հետպատերազմյան սոցիալական խնդիրներն ավելի ցցուն ու խորն են, բայց և այնպես, կողմերն այս հարցում միակարծիք են՝ ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներն զգալու են պետության սոցիալական հանձնառությունն ու հոգածությունը երկու նախարարությունների համատեղ ու միասնական ջանքերով։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում