ԱԱննա Ավետիսյան

Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ասել է, որ նրանց Բաքու չի հրավիրել

Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ասել է, որ նրանց Բաքու չի հրավիրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին չի հրավիրել Բաքու: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Այստեղ գալը եղել է ձեր գաղափարը: Ես կարող եմ տեսախցիկների առաջ մեկ անգամ ևս դա ասել: Ես Մինսկի խմբին այցով չեմ հրավիրել, բայց, երբ ինձ տեղեկացրեցին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Միգուցե նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առաջ, ապա ասեք: Եթե ոչ, ապա ես կխնդրեմ նրանց գնալ: Լսում եմ ձեզ»,- նշել է Ալիևը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում դեկտեմբերի 12-ին ժամանել են Բաքու: Նրանց ընդունել է Ալիևը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում