ՆՆարեկ Սահակյան

Գալստյանը և Չալյանը պարտվեցին աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչներում

Գալստյանը և Չալյանը պարտվեցին աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչներում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների մի մասը դուրս մնաց աշխարհի գավաթի անհատական խաղարկությունից:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակչում ոչ հստակ մրցավարական որոշումների պատճառով պարտվեց Ադրբեջանից Իսլամբեկ Դադովին: 77 կգ քաշային Կարապետ Չալյանը ¼ եզրափակչում մրցեց բազմափորձ և Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր Ռոման Վլասովի հետ և պարտվեց 1:3 հաշվով:

72 կգ քաշում Մալխաս Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը թուրք Չենգիզ Արսլանն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց` զիջելով Ռուսաստանը ներկայացնող Էմին Նարիմանովիչ Սեֆերշաևին: 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պարտվեց մեկնարկում:

Ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունն անցկացվում է դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում