ՀՀայկ Նավասարդյան

Մասիսի ավագանին վարչապետի հրաժարականը պահանջող որոշում չի ընդունել

Մասիսի ավագանին վարչապետի հրաժարականը պահանջող որոշում չի ընդունել

Մասիս քաղաքի ավագանին վարչապետի հրաժարականը պահանջող որոշում չի ընդունել:  Ավագանու մի քանի անդամ «Լուրերին» հայտնել է, թե իրենք նման համաձայնություն չեն տվել: 

Ավագանու անդամ Արսեն Եղիազարյանը նշել է, որ չի միացել հրաժարականի պահանջին,  Աբրահամ Շահվերդյանը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է և Փաշինյանի հրաժարականը չի պահանջում:

Մինչդեռ օրեր առաջ ընդդիմության հանրահավաքներից մեկի ժամանակ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էին, թե Մասիս քաղաքը և ավագանու անդամները միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում