Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 55 կգ քաշային կարգում Հայաստանի Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց` զիջելով Ռուսաստանը ներկայացնող Էմին Նարիմանովիչ Սեֆերշաևին:
Ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունն անցկացվում է դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում:










