ՄՄարիամ Մխիթարյան

Աբխազիայում ընդդիմությունը դեմ է Վրաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափին

Աբխազիայում ընդդիմությունը դեմ է Վրաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափին

Աբխազիայում վրաց-աբխազական պատերազմի վետերաններից կազմված «Արուա» (Ռազմիկներ) հասարակական կազմակերպությունը դիմել է հանրապետության ղեկավարությանը` պահանջելով արտաքին քաղաքականության հայեցակարգից բացառել Վրաստանի հետ բանակցությունների լրացուցիչ ձևաչափի մասին կետը՝ հայտնում է INTERFAX-ը:

«Դեկտեմբերի 4-ին երկրի նախագահը հաստատեց «Աբխազիայի արտաքին քաղաքական հայեցակարգը», որի կետերից մեկը թույլ է տալիս պայմաններ ստեղծել Վրաստանի և Աբխազիայի միջև բազմամակարդակ բանակցությունների լրացուցիչ ձևաչափի ձևավորման համար: Դրա շրջանակում վրացական կողմի հետ հնարավոր կլինի քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց լուծումը Ժնևի միջազգային քննարկումների շրջանակներում հնարավոր չէ»,- ասվում է փաստաթղթում:

Ընդդիմության կարծիքով՝ այս կետը, «եթե կյանքի կոչվի, երկրորդ պլան կմղի Ժնևի քննարկումները, որոնք անցկացվել են Մեդվեդև-Սարկոզի պայմանավորվածությունների համաձայն»:

«Արուա»-ն կարծում է, որ «այսպիսով Աբխազիայի ղեկավարությունն իր ձեռքով իջեցնում է բանակցային գործընթացի կարգավիճակը, քանի որ Վրաստանում դեռ գործում է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, ինչը նշանակում է, որ ոչ ոք ուղղակի և հավասար պայմաններով  չի բանակցի Աբխազիայի հետ»:

Հասարակական կազմակերպությունը նաև մտավախություն ունի, որ «Աբխազիան կկորցնի միջազգային միջնորդներին և բարձր կարգավիճակը ժնևյան բանակցային գործընթացում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում