ԼԼիլիթ Գասպարյան

Մահացել է ճանաչված ռեժիսոր Կիմ Կի Դուկը

Մահացել է ճանաչված ռեժիսոր Կիմ Կի Դուկը

Կորոնավիրուսի հետևանքով Լատվիայում մահացել է աշխարհահռչակ կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի Դուկը՝ հայտնում է Delfi-ն: Ռեժիսորը 59 տարեկան էր:

Ծնվել է 1960 թ. հարավկորեական Կենսան-Պուկտո նահանգում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Սեուլ: Նրա ամենահայտնի ֆիլմերից են «Դատարկ տուն»-ը, «Հասցեն անհայտ է», «Առափնյա պարեկ», «Կղզին», «Պիետա» և «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ …և նորից գարուն»-ը:

Կիմ Կի Դուկը արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակների՝ «Պիետա» և «Դատարկ տունը» ֆիլմերի համար, Կաննի, Լոկառնոյի, Բեռլինալեի հայտնի կինոփառատոնների  մրցանակակիր է: 1996 թվականից ի վեր Կիմ Կի Դուկը նկարահանել է շուրջ 25 ֆիլմ:

Հայտնի ռեժիսորը Հայաստանում էր հյուրընկալվել «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Նրան շնորհվել էր «Փարաջանովյան թալեր» մրցանակը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում