ՆՆարե Ոսկանյան

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ. ԱԱԾ

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ:

Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հաստատելով այն տեղեկությունը, որ Տավուշի մարզի Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի էր հայտնվել:

«Ապօրինի կերպով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրգործ, անձն ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»,- տեղեկացրեցին ԱԱԾ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում