Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախում այցելել է ՊԲ զորամաս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախում այցելել է ՊԲ զորամաս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամաս, հանդիպել հրամկազմի և զինվորների հետ, հայրապետական օրհնություն բաշխել շարված զորքին: «Պահպանիչ» աղոթքից հետո Նորին Սրբությունն իր պատգամն է բերել զինվորներին։ Վեհափառն իր գնահատանքն ու սերն է արտահայտել զինվորներին, խոնարհում՝ նրանց իրագործած սխրանքների համար, որոնց մենք ականատես դարձանք ապրիլյան պատերազմի օրերին: Նշելով, որ Հայրենիքի պաշտպանությունը սրբազան ծառայություն է ազգի յուրաքանչյուր զավակի համար՝ Նորին Սրբությունը կարևորել է հավատի զորացումը։ «Այս հողը սուրբ ու նվիրական է, որովհետև այստեղ ունենք նվիրական սրբություններ՝ դարերով կերտված հավատավոր մեր զավակների կողմից։ Այս հողը սուրբ ու նվիրական է, որովհետև այստեղ հեղվել է քրտինքը և նաև արյունը մեր պատվական զավակների և մեր նախնիների։ Այսօր դուք եք պաշտպաններն այս նվիրական Հայրենիքի։ Այս սահմանները պետք է անառիկ պահել՝ նվիրումով, հավատով և խիզախ հերոսական ոգով, որ կրում եք ձեր անձերում»,-ընդգծել է Վեհափառ Հայրապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում