ԼԼիլիթ Սեդրակյան

Վահե Էնֆիաջյանը Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է շրջանառության մեջ դրել

Վահե Էնֆիաջյանը Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է շրջանառության մեջ դրել

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ այսօր իր նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու:

«Պետական և ազգային դավաճանությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ուղղված ամենամեծ սպառնալիքներից է:

Այսօր իմ նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի Քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու, և սահմանվելու են ամենախիստ պատիժները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետությունում պետական դավաճանություն կամ լրտեսություն իրականացնելու համար։

 
Այս նախագծով առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել խստագույն պատիժ՝ ազատազրկում 20 տարի ժամկետով կամ ցմահ, իսկ լրտեսության համար` 15-20 տարի։ Պետական դավաճանությունը և լրտեսությունը պետք է համարվեն առանձնապես ծանր հանցագործություններ և խստագույնս պատժվեն։
 

Հ․Գ․ Պատահական չէ, որ հենց այսօր եմ հանդես եկել այս նախաձեռնությամբ»,- գրել է Էնֆիաջյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում